Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է SalamNews-ը, ակցիային մասնակցել են մի խումբ հավատացյալներ: Մոտենալով դեսպանատան շենքին՝ նրանք վանկարկում էին «Չկա այլ Աստված Ալլահից բացի», «Ալլահ աքբար» և այլն: Քանի որ ակցիան արտոնված չէր, ոստիկանությունը խոչընդոտել է նրա շարունակմանը: Ըստ ականատեսների, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մասնակցի:

Ակցիայի պատճառը ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---