Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ վերջնականապես ավարտում է կարիերան

Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ վերջնականապես ավարտում է կարիերան

PanARMENIAN.Net - Ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ վերջնականապես որոշել է ավարտել կարիերան բռնցքամարտում: Ռինգում Կլիչկոների պատիվը կպահի միայն Վլադիմիրը:

«Բոլոր երկրպագուներին կարող եմ ասել, որ դեռ բազմիցս կբարձրանա Ուկրաինայի դրոշը և կհնչի օրհներգը, երբ ռինգ դուրս կգա Կլիչկոն»,-Կլիչկոյի խոսքն է մեջբերում korrespondent.net-ը:

«Կա եղբայրս, որն ինձ շատ է նման և ավելի տաղանդավոր է, ավելի երիտասարդ: Ես նկատի ունեի իմ կրտսեր եղբորը՝ Վլադիմիրին»:

Վիտալի Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 47 մենամարտ, որից 45-ում հաղթել է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---