ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵԱՀԿ ԱՐՏԱՀԵՐԹ ԴԻՏԱՐԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ արտահերթ դիտարկում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով, դիտարկումը կանցկացվի հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ: Նա նաեւ նշել է, որ այսօր Վիեննայում կկայանա «Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում բնակեցման գծով» ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի քննարկումը: Քննարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ինքը Անջեյ Կասպրշիկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---