ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԱՊԵՍ ԱՃԵԼ Է ԳԱԶԻ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼԸ, ՎԿԱՅՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովին եւ ՌԱՕ ԵԷՍ ընկերության վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հայռուսգազարդ» ընկերության գործունեությանը եւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքին առնչվող հարցեր: Կողմերը նշել են «Հայռուսգազարդի» արդյունավետ աշխատանքը վերջին երկու տարիների ընթացքում: Հանդիպման մասնակիցների խոսքերով, այն փաստը, որ հանրապետությունում զգալիորեն աճել են գազի սպառման ծավալները, վկայում է ոչ միայն ընկերության արդյունավետ աշխատանքի, այլեւ Հայաստանում տնտեսության կայուն զարգացման մասին: Քննարկման առանձին նյութ են եղել տարածաշրջանի էներգետիկ համակարգերի փոխշահավետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---