ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 30-ին կհրապարակի «Ոսկե գնդակին» հավակնող ֆուտբոլիստների ցուցակը

ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 30-ին կհրապարակի «Ոսկե գնդակին» հավակնող ֆուտբոլիստների ցուցակը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 30-ին կհրապարակի 23 ֆուտբոլիստներից կազմված ցուցակը, ովքեր հավակնում են «Ոսկե գնդակին», հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Պատվավոր պարգևը ստացողի անունը կհայտարարվի 2013-ի հունվարի 7-ին Ցյուրիխում հանդիսավոր արարողության ժամանակ:

Լավագույն խաղացողի ընտրությունները կանցկացվեն հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների, ինչպես նաև լրագրողների քվեարկության միջոցով: 2010-ին և 2011-ին լավագույն ֆուտբոլիստ է դարձել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---