2011-ին «ՀՀ դատարանների պահպանում» ծրագրի վրա ծախսվել է 5.509 մլրդ դրամ

2011-ին «ՀՀ դատարանների պահպանում» ծրագրի վրա ծախսվել է 5.509 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2011-ի պետական բյուջեով հատկացվել է 6.2 մլրդ դրամ հանրապետության դատական համակարգի աշխատանքի համար: Ինչպես սեպտեմբերի 25-ին հաղորդել է Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Ռշտունի Ասիկյանը խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ, բյուջետային ծրագիրը կատարվել է 99,1 տոկոսով:

Մասնավորապես, նրա խոսքով, «ՀՀ դատարանների պահպանում» ծրագրի վրա ծախսվել է 5,509 մլրդ դրամ, դատական պահեստային հիմնադրամի վրա` շուրջ 115 մլն դրամ, աշխատակիցների վերապատրաստման վրա` շուրջ 160 մլն դրամ և այլ ծախսեր:

Միաժամանակ, նա հաղորդել է, որ պետական բյուջեի կողմից «ՀՀ դատարանների պահպանում» ծրագրին հատկացված միջոցներից 82,6 տոկոսը բաժին է ընկել աշխատավարձերի վճարմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---