Հայաստանի անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցել են ավելի քան 40 հաշմանդամներ

Հայաստանի անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցել են ավելի քան 40 հաշմանդամներ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցել են ավելի քան 40 հաշմանդամներ: Մեկնարկելով Հանրապետության հրապարակից`մասնակիցները հասել են մինչև Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:

Վազքարշավը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ:

Միջոցառմանը մասնակցել են հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները՝ մարզիկներ Հայաստանի ազգայի պարալիմպիկ կոմիտեից, Խուլերի հայկական սպորտային կոմիտեից և “Հայկական հատուկ օլիմպիադաներ” հասարակական կազմակերպությունից:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված հաշմանդամների վազքարշավը կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ՝ ձևավորելով լավ ավանդույթ հաշմանդամային սպորտի մասսայականացման գործում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---