Մշակույթի նախարար. Պետական միջոցները երբեք չեն բավարարում

Մշակույթի նախարար. Պետական միջոցները երբեք չեն բավարարում

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանում մշակույթի ոլորտի ամենամեծ նվաճումը պետություն-մասնավոր հատված համագործակցությունն էր, որի շնորհիվ հաջողվեց սկսել մշակութային հուշարձանների վերականգնումը: Այդ մասին բյուջետային լսումների ժամանակ ԱԺ-ում հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Պետական միջոցները երբեք չեն բավարարում, ուստի շատ կարևոր էր հետաքրքրել մասնավոր հատվածին»,-ասել է նա:

Ըստ նրա, 2011թ. կնքվել է 2 պայմանագիր Օձունի եկեղեցու վերականգնման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, 2012 թվականին այդ ծրագրերի իրագործման համար նախատեսված է 1 մլրդ դրամ: Ինչպես ասել է նախարարը, պետկառույցի բյուջեն կատարվել է 99 տոկոսով, բյուջեից հատկացվել է 9 մլրդ դրամ:

Հասմիկ Պողոսյանն անդրադարձրել է որմնանկարների վերականգնմանը, նշել է, որ 2011 թ. հաջողվեց վերադարձնել 25 տարի կորած համարվող Այվազովսկու նկարը, լուծվել է պահոցների հարցը:

«Անցյալ տարի կազմակերպվել է 166 ժամանակավոր ցուցահանդես, 250 մշակութային միջոցառում և 361 կրթական ծրագիր»,-ասել է նախարարը:

2011թ. կարևորագույն ծրագրերի թվում նախարարն առանձնացրեց Սալվադոր Դալիի և այլ սյուռռեալիստների աշխատանքների ցուցահանդեսը, նաև հայ վարպետների աշխատանքները: Դրական էին, ըստ նախարարի, նաև մշակութային ժառանգության թվայնացման ու անձնագրավորման արդյունքները:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց բարձրացրեց ԱԱՀ-ից տպագրության ոլորտն ազատելու մասին, քանի որ այստեղ մենաշնորհ ունի ԳԱԱ-ն: Նախարարը պատասխանեց, որ շատ տնտեսվարողներ աշխատում են գործարար միջավայրում և այժմ նպատակահարմար չէ նրանց ազատել ԱԱՀ-ից:

«Մենք այս հարցը քննարկել ենք ֆինանսների նախարարության հետ, և դեռ ձեռնպահ կմնանք այդ քայլից»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ որպես կանոն, գիտական գրականությունն, այսօր լայն վաճառքի համար չի նախատեսված:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---