ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Սիրիայի կառավարության գործողությունները

ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Սիրիայի կառավարության գործողությունները

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը բանաձև է ընդունել Սիրիայի վերաբերյալ, որի տեքստում դատապարտվում են Սիրիայի կառավարության գործողությունները, մասնավորապես, այն խախտումները, որոնք զորքերը թույլ են տալիս ընդդիմության հետ դիմակայությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթի նախագիծն առաջարկվել է արաբական երկրների կողմից: Փաստաթուղթն ընդունվել է 41 «կողմ» ձայներով: Դեմ են քվեարկել Ռուսաստանի, Չինաստանի և Կուբայի պատվիրակությունները:

Խորհուրդը նաև վեց ամսով երկարացրել է Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության հարցերով հանձնաժողովի մանդատը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---