Անաստասիա Վոլոչկովան ելույթ կունենա երևանյան Օպերայում և Mezzo-ում

Անաստասիա Վոլոչկովան ելույթ կունենա երևանյան Օպերայում և Mezzo-ում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան ելույթ կունենա Երևանում: Ժամը 19:00-ին բալերինան «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով հանդես կգա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Տոմսերի գները տատանվում են 5-ից 30 հազար դրամի միջև:

Նույն օրը` ժամը 21:30-ին, արտիստուհին ելույթով հանդես կգա Mezzo Classic House Club-ում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Mezzo-ի լրատվական բաժնից, հանդիսատեսը կկարողանա ականատես լինել Վոլոչկովայի ելույթին` սեղան պատվիրելով 15, 30 կամ 40 հազար դրամով:

Անաստասիա Վոլոչկովան Ռուսաստանի Մարիինյան թատրոնի, Անգլիական Ազգային և Յուրի Գրիգարովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկն է համարվում: Բալերինան Սերժ Լիֆարի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է, ինչպես նաև արժանացել է «Ոսկե առյուծ» և «Benois de la Danse» մրցանակների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---