ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներին պատիժը կրելու վայրերում այլ բանտարկյալներից առանձին պահելու սկզբունքը` հետխորհրդային տարածության համարյա բոլոր երկրների թերությունն է: Այս մասին ԵԽ համագործակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երեւանում կազմակերպված «Դատապարտյալների որակավորումը եւ պահումը» փորձագիտական հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարարության բանտային վարչության միջազգային ծրագրերի համակարգող Վոլֆգանգ Գոթթլաշը: Նրա խոսքերով` եվրոպական երկրների մեծ մասում նման միտում չի նկատվում, որը պետությունում ժողովրդավարության էլի մեկ ապացույց է: Հայաստանի արդարադատության նախարարության դատա-իրավական բարեփոխոււթյունների վարչության ղեկավար Նիկոլայ Առուստամյանն իր հերթին հայտարարել է, որ քրեական-կատարողական հաստատություններում իրավապահ մարմինների, ինչպես նաեւ դատական համակարգի նախկին ներկայացուցիչների այլ բանտարկյալներից առանձին պահումը թույլ է տալիս փոքրացնել կոնֆլիկտային իրավիճակների ռիսկը պատիժը կրելու տեղերում: «Մենք առաջադեմ երկրներից վերցնում ենք այն, ինչը մեր մոտ կաշխատի»,- հայտարարել է Ն. Առուստամյանը: Նրա խոսքերով` ցանկացած միջազգային ստանդարտ կարող է կիրառվելՀայաստանում միայն ազգային առանձնահատկությունները հաշվի առնելուց հետո:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---