Պենտագոնի ղեկավար. Սիրիացիները քիմիական զնեքը տեղափոխել են` դրա անվտանգությունն ապահովելու համար

Պենտագոնի ղեկավար. Սիրիացիները քիմիական զնեքը տեղափոխել են` դրա անվտանգությունն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները տեղափոխել են որոշ օբյեկտներ, որտեղ պահվում էր քիմիական զենքը և դրա արտադրության համար նախատեսվող միջոցները, որպեսզի ապահովեն դրանց անվտանգությունը, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լենո Պանետտան:

Ավելի վաղ ԱՄՆ և Մերձավոր Արևելքի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները հաղորդել էին, որ սիրիական իշխանությունները քիմիական զենքն ու դրա արտադրության համար նախատեսված միջոցները տեղաբաշխել են երկրի 20 քաղաքներում:

Ինչպես հաղորդել է Պանետտան, ԱՄՆ տվյալներ չունի, որ սիրիական քիմիական զենքի պահուստները կարող էին հայտնվել ըննդիմադիրների ձեռքերում, որոնք մասնակցում են կառավարական ուժերի դեմ զինված պայքարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---