Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է բյուջեի համար տնտեսել մոտ 37 մլն եվրո

Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է բյուջեի համար տնտեսել մոտ 37 մլն եվրո

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 28-ին ներկայացրել է 2013թ բյուջեն, որով նախատեսվում է պետական ծախսերը կրճատել 37 տոկոսով` 36.9 մլրդ եվրոյով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse: Ինչպես նշում է euronews-ը, տնտեսական միջոցները, որոնք առաջարկվել են իշխանությունների կողմից, ամենախիստն են վերջին 30 տարիների ընթացքում:

Ծրագրվում է, որ 20 մլրդ եվրո երկիրը կստանա հարկային ծանրաբեռնվածության ավելացման հաշվին: Սպասվում է, որ բյուջեի ծախսերի կտրուկ նվազեցումը կօգնի Ֆրանսիային 2013-ին բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ԵՄ իշխանությունների կողմից պահանջվող ՀՆԱ-ի 3 տոկոսի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---