Շախմատային Մեծ սաղավարտի երկրորդ շրջանը մեկնարկում է հոկտեմբերի 8-ին

Շախմատային Մեծ սաղավարտի երկրորդ շրջանը մեկնարկում է հոկտեմբերի 8-ին

PanARMENIAN.Net - Սան Պաուլուում ավարտվել է Շախմատային Մեծ սաղավարտի եզրափակչի առաջին շրջանը:

5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միավորներ է կիսել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ:

Վիշվանթան Անանդը ոչ ոքի է խաղացել Մանգուս Կարլսենի հետ, իսկ Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը` Սերգեյ Կարյակինի:

Շախմատային Մեծ սաղավարտի երկրորդ շրջանը կանցկացվի Բիլբաոում: 6-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, իսկ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 13-ին:

Տվյալ պահին Կարուանան ունի 11 միավոր և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Արոնյանը 7 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ Կարլսենը 6 միավորով 3-րդն է:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Կարյակինի, Պոնսը` Անանդի, Կարուանան` Կարլսենի հետ:

Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքի համար` 1, պարտության համար` 0:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---