Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել ԲՀԿ-ին ԱԺ-ում տարածել Օսկանյանին արդարացնող փաստաթղթեր

Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել ԲՀԿ-ին ԱԺ-ում տարածել Օսկանյանին արդարացնող փաստաթղթեր

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը նիստերի դահլիճում տարածել ԲՀԿ-ական պատգամավոր և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության չհիմնավորվածության իրավական հիմքերով փաստաթղթերը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, ԲՀԿ պատգամավորների օգնականները կկանգնեն նիստերի դահլիճի մուտքի մոտ և պատգամավորներին կբաժանեն փաստաթղթերը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---