Գլխավոր դատախազ. Նույնիսկ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու դեպքում Օսկանյանը չի կալանավորվի

Գլխավոր դատախազ. Նույնիսկ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու դեպքում Օսկանյանը չի կալանավորվի

PanARMENIAN.Net - Նույնիսկ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու դեպքում Վարդան Օսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չի կիրառվի: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին: Նրա խոսքով, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելը չի խանգարի Օսկանյանին զբաղվել պատգամավորական գործունեությամբ, այլ միայն կնպաստի «լիակատար և օբյեկտիվ նախաքննությանը»:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---