Ռոման Բալայանի բարձրագույն կուրսերը կբացվեն նոյեմբերի 10-ին

Ռոման Բալայանի բարձրագույն կուրսերը կբացվեն նոյեմբերի 10-ին

PanARMENIAN.Net - Ռոման Բալայանի ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի ընդունելությունը կսկսվի հոկտեմբերի 23-ից, իսկ դասերը` նոյեմբերի 10-ից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևրանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Նրա խոսքով, այս կուրսերը կտարբերվեն բուհական կուրսերից, քանի որ ուսանողն ինստիտուտում սովորում է մեկ վարպետի արվեստանոցում, այնինչ այստեղ նա կուսումնասիրի տարբեր ռեժիսորների մեթոդներ: Դասընթացը կտևի 1.5 տարի: Դասընթացներին նախատեսված է հրավիրել Կիմ Կի Դուկին, Զանուսիին և այլ հանրահայտ կինոռեժիսորների:

Եկող տարի ինստիտուտը կբացի սցենարիստների բարձրագույն կուրսեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---