Փաշինյանը զարմացած է, որ ԱԳՆ նախկին ղեկավարին արտերկրից 2 մլն դոլար են փոխանցել

Փաշինյանը զարմացած է, որ ԱԳՆ նախկին ղեկավարին արտերկրից 2 մլն դոլար են փոխանցել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը զարմանք է հայտնել առ այն, որ ԱԳՆ նախկին ղեկավարին, որը տիրապետում է պետական գաղտնիք հանդիսացող հարցերին և որը զբաղվել է ղարաբաղյան կարգավորմամբ, ինչ-որ ընտանիք արտերկրից 2 մլն դոլար է փոխանցել: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում ընթացող քննարկամը ԲՀԿ անդամ և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին քննարկման ժամանակ:

«Ես սա ասում եմ Ձեզ, քանի որ 2008թ. դուք մեղադրում էիք մեզ, որ մենք արտերկրից ստացած գումարներ ենք օգտագործել իրավիճակի ապակայունացման համար»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ ոչ Օսկանյանը, ոչ որևէ մեկը ներողություն չի հայցել այդ մեղադրանքների համար:

Իր հերթին Վարդան Օսկանյանն ասել է, որ Փաշինյանի ձայնն իրեն պետք չէ և նա կարող է դեմ քվեարկել:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---