Նիկոլ Փաշինյանն Օսկանյանի գործը համարում է իշխանությունների ու ԲՀԿ-ի «էժանագին քաղաքական շոու»

Նիկոլ Փաշինյանն Օսկանյանի գործը համարում է իշխանությունների ու ԲՀԿ-ի «էժանագին քաղաքական շոու»

PanARMENIAN.Net - ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ԲՀԿ անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գործն ոչ այլ ինչ է, քան իշխանությունների ու ԲՀԿ-ի «էժանագին քաղաքական շոուն»: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին քննարկումների ժամանակ: Ըստ Փաշինյանի, առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ շրջանառության մեջ կդրվի այն գաղափարը, որ նախորդ ընտրությունները քաղաքական ցնցումների պատճառ դարձան և այժմ պետք է խուսափել դրանից ու համախմբել ժողովրդին, որի արդյունքում կոալիցիոն կառավարությունը կփոխարինվի ազգային միասնության կառավարությամբ՝ նախագահական ընտրությունների ժամանակ «երդվյալ թշնամիներ» նախկին գործընկերները կրկին կմիավորվեն:

Փաշինյանը նշել է, որ «իր համար անընդունելի է 2008թ. ողբերգական իրադարձությունների համար մեղավորներին պաշտպանելը և նա չի կարող քվեարկել նրանց օգտին»: «Ինձ համար Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն հանցավոր խմբի անդամներ են, որը գնդակահարեց մարդկանց 2008թ. մարտի 1-ին»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:--ԿԱ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---