Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 14 մարդ, որոնցից 3-ը ՆԱՏՕ-ի զինծառայողներ

Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 14 մարդ, որոնցից 3-ը ՆԱՏՕ-ի զինծառայողներ

PanARMENIAN.Net - Աֆղանստանի հարավ-արևելքում տեղակայված Խոստ քաղաքում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ահաբեկչություն: Պայթյունի արդյունքում, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, զոհվել է առնվազն 14 մարդ, այդ թվում` ՆԱՏՕ-ի երեք զինծառայողներ: Եվս 40 մարդ վիրավորվել է, հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Զոհերի թվում են 6 քաղաքացիներ, աֆղանական ոստիկանության 4 աշխատակիցներ և թարգմանիչ: Պայթյունը տեղի է ունեցել շուկայում մեծ թվով մարդկանց կուտակման ժամանակ:

BBC News-ը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունն առայժմ տեղեկատվություն չի հաղորդում դաշինքի զոհվցած զինծառայողների ազգային պատկանելության վերաբերյալ:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, որի կայքում նշվում է ահաբեկչի անունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---