Արտաշես Գեղամյան. Եթե Օսկանյանը չզրկվի անձեռնմխելիությունից, դա բացասական հետևանքներ կունենա

Արտաշես Գեղամյան. Եթե Օսկանյանը չզրկվի անձեռնմխելիությունից, դա բացասական հետևանքներ կունենա

PanARMENIAN.Net - Եթե ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը չզրկվի անձեռնմխելիությունից, դա բացասական հետևանքներ կունենա, գտնում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա, մարդիկ կմտածեն, թե իշխանավորների, նախարարների համար մի օրենք է գործում, հասարակ քաղաքացիների համար՝ մեկ այլ: Գեղամյանը նշել է նաև, որ իրավապահ մարմինների քննիչներն այդ դեպքում կվարանեն գործ հարուցել բարձրաստիճան անձանց դեմ, եթե Օսկանյանի գործով միջնորդությունը մերժվի:

Իր հերթին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիշեցրեց ընդդիմության պահանջը՝ ընտրություններից առաջ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին: Նա նշեց, որ Օսկանյանի գործը ցույց է տալիս, որ նման դեպքերում հարկավոր է լինում հանրային քննարկում:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---