Արծվիկ Մինասյանը կոչ է արել գլխավոր դատախազին չխայտառակել Հայաստանին և ետ վերցել Օսկանյանի գործով իր դիմումը 1 հոկտեմբերի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի չհիմնավորված դիմումը` ԲՀԿ պատգամավոր և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ապտակ է Հայաստանի ամբողջ պետական ապարատին: Այս մասին «Օսկանյանի գործով» խորհրդրանական քննարկման մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, այս պատմությունը նման է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մի դրվագի, որտեղ «Ռևազը պարոն Հանթսմանն է կամ «Սիվիլիթաս» հիմնադրամը, իսկ ոչխարները` փոխանցված դրամական միջոցները»: Մինասյանն ընդգծել է, որ Օսկանյանը կարող էր սեփական հայեցողությամբ օրենքի և Հիմնադրամի կանոնադրության համաձայն տնօրինել այդ միջոցները, իսկ գլխավոր դատախազի դիմումը հստակ «քաղաքական ներկայացում է»: Իր ելույթի ավարտին ՀՅԴ պատգամավորը կոչ է արել գլխավոր դատախազին ԱԺ-ից ետ վերցնել Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր դիմումը: «Եկեք այս գործով խայտառակ չանենք Հայաստանին միջազգային ասպարեզում: Եթե այս գործը մտնի եվրոպական պրակտիկա, ապա կարող է Հայաստանի համար հերթական ապտակ հանդիսանալ և լրացուցիչ շահաբաժին այն երկրների համար, որոնք փորձում են Հայաստանի առջև զանազան նախապայմաններ դնել»,-հայտարարել է Մինասյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |