Նիկոլ Փաշինյանն առաջարկում է գլխավոր դատախազին պատասխանատվության ենթարկել` նրա «Ֆոլկսվագեն Ֆաետոն» ավտոմեքենայի համար

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է գլխավոր դատախազին պատասխանատվության ենթարկել` նրա «Ֆոլկսվագեն Ֆաետոն» ավտոմեքենայի համար

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀԱԿ-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առանձնակի մեծ չափերով ուրիշի ունեցվածքը յուրացնելու մեջ: Խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դիմումի քննարկման ժամանակ նա մեղադրել է Աղվան Հովսեփյանին ուրիշի «Ֆոլկսվագեն Ֆաետոն» ավտոմեքենան յուրացնելու մեջ:

«Աղվան Հովսեփյանն ինքն է ապացույցը բերել ԱԺ, կամ ավելի ճիշտ, ապացույցն է նրան հասցրել Ազգային ժողով»,-հեգնանքով նկատել է Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորն ընդգծել է, որ Հովսեփյանի պնդմամբ, այս մեքենան չի պատկանում ոչ իրեն, ոչ գլխավոր դատախազությանը, սակայն այն, որ ավտոմեքենային ամրացված են գլխավոր դատախազության պետավտոհամարանիշեր, կարելի է գնահատել որպես ուրիշի ունեցվածքը յուրացնելու փորձ: Նա նաև նկատել է, որ, հաշվի առնելով, որ այդ ավտոմեքենայի գինը կարող է հասնել մինչև 110 հազար դոլարի, ապա այս դեպքը կարելի է որակել որպես «առանձնակի մեծ չափերով ուրիշի ունեցվածքի յուրացում»:

Հարկ է նշել, որ օրվա ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ բարձրացրել է գլխավոր դատախազի ավտոմեքենայի հարցը, ինչին Հովսեփյանը պատասխանել է, որ ԶԼՄ-ները բազմիցս գրել են իր ավտոմեքենայի մասին, և խորհուրդ է տվել Փաշինյանին «օգտվել իր քաղաքացիական իրավունքից» և տեղեկություններ ստանալ իր ավտոմեքենայի մասին, այսինքն` դիմել երկրի դատա-քննչական մարմիններին: Ի պատասխան դրան, Փաշինյանը վստահեցրել է, որ իր «քաղաքացիական պարտքն է» համարում անել հնարավոր ամեն բան, որպեսզի գլխավոր դատախազը պաշտոնաթող արվի և չխանգարի իր ավտոմեքենայի վերաբերյալ գործի հետաքննությանը: Նա նաև նկատել է, որ օրինապահ մարմինների պարտականությունն է քրեկանա գործ հարուցել նմանատիպ դեպքերի վերաբերյալ, այդ թվում` ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների վրա հիմնվելով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---