«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հոկտեմբերի 10-ից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա` հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Թե որն է այցի նպատակը, «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Թերթը փորձել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ օրակարգով է այն տեղի ունենալու: «ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»,- պատասխանել է պարոն Արզումանյանը` ըստ էության չհերքելով թերթի աղբյուրներից ստացած տեղեկությունները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---