Մեկ տարում բենզինի գները Հայաստանում աճել են 11,4 տոկոսով

Մեկ տարում բենզինի գները Հայաստանում աճել են 11,4 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 4.2% և 2.4% գնաճը:

2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.4% և 8.4%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 13.2% և 6.8%-ով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել միջինը 550 դրամով, «Պրեմիում» տեսակը՝ 520 դրամով, իսկ «Ռեգուլյարը»՝ 500 դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---