Վ. Էնֆիաջյանը կարող է դառանալ ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

Վ. Էնֆիաջյանը կարող է դառանալ ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամվոր Վահե Էնֆիաջյանը կարող է նշանակվել եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին, ԲՀԿ-ում որոշել են, որ Էնֆիաջյանն այդ պաշտոնում կփոխարինի կուսակից Մարտուն Գրիգորյանին, ով իր հերթին կզբաղեցնի գյուղատնտեսության և բնության պահպանության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը թափուր էր մնացել սեպտեմբերին 9-ին որպես Գյումրու քաղաքապետ նրա նախկին նախագահ, ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանի ընտրվելուց հետո:

Այժմ Էնֆիաջյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է:

Իր հերթին ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է PanARMENIAN.Net ի թղթակցին այդ տեղեկատվությունը, հայտարարելով, որ կուսակցությունում հիմա քննարկումներ են տեղի ունենում այս հարցերի շուրջ: «Մենք առաջիկա օրերին կանցկացնենք խմբակցության խորհրդակցություն և վերջնական որոշումներ կկայացնենք գյուղատնտեսության և եվրաինտեգրացման հանձնաժողովների վերաբերյալ»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---