«168 ժամ». Արմեն Աշոտյան. Քոչարյանի հայտարարությունը կարդալուց հետո երկու տարակուսանք ունեմ

«168 ժամ». Արմեն Աշոտյան. Քոչարյանի հայտարարությունը կարդալուց հետո երկու տարակուսանք ունեմ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից տարածած հայտարարությանը, ասել է. «Այսօր հետաքրքրությամբ ընթերցեցի նախապես խոստացված և երկար սպասված հայտարարությունը, և երկու տարակուսանք ունեմ հայտնելու, արդյո՞ք երկրում պետք է գոյություն ունենան հանրային-հասարակական կամ պետական ինստիտուտներ, որոնք պետք է գործեն օրենքից դուրս: Երկրորդ տարակուսանքս վերաբերում է հետևյալ հարցին՝ արդյո՞ք խորհրդարանի երեկվա որոշումը խաչ է քաշում Վարդան Օսկանյանի քաղաքական հնարավոր կարիերայի վրա: Կարծում եմ, երբ մարդն առհասարակ իր գործունեությամբ, կյանքում ունի սիրված պերսոնաժներ, ապա այդ սուբյեկտիվ վերաբերմունքը խանգարում է մարդուն, գործչին՝ օբյեկտիվորեն ընկալելու հնարավորությունները»:

Ա. Աշոտյանի խոսքով՝ Աժ-ում տեղի ունեցածն առաջինը չէ անկախ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ: «Չեմ կարծում, որ այս դեպքը խորհրդարանի ինքնավարկաբեկման գործընթաց կարող է դիտվել: Հակառակ պարագայում՝ կարելի է նույն տրամաբանությամբ վարկաբեկված համարել Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների գոյության ժամանակահատվածը».- ավելացրել է ՀՀԿ-ական նախարարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---