Մոսկվայում տեղի կունենա «Հայաստանի գաղտնիքները» երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը

Մոսկվայում տեղի կունենա «Հայաստանի գաղտնիքները» երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - 2012-ի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում Պ. Ի. Չայկովսկու անվան մշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայաստանի գաղտնիքներ» նախագծի երկրորդ ձայնասկավառակի` «Էդուարդ Աբրահամյան: 24 նախերգանք դաշնամուրի համար», շնորհանդեսը:

«Հայաստանի գաղտնիքները» նախագիծը և Միքայել Հայրապետյանը զբաղվում են հայկական դասական երաժշտության, հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորների քարոզչությամբ` կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ Armenian Music Records-ում:

Համերգին կհնչեն Էդուարդ Բաղդասարյանի կամերային ստեղծագործությունները Միքայել Հայրապետյանի (դաշնամուր), ինչպես նաև ONTO-duo համույթի կատարմամբ, որի կազմում են Միքայել Հայրապետյանը և Վլադիմիր Սերգեևը (ջութակ):

Էդուարդ Բաղդասարյանը 20-րդ դարի ամենահեղինակավոր և յուրօրինակ հայ կոմպոզիտորներից է: Նա նաև իր ժամանակի լավագույն դաշնակահարներից է: Կոմպոզիտորական և դաշնամուրային վարպետության սինթեզը մարմնավորվել է «24 նախերգանք դաշնամուրի համար» շարքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---