Վանես Մարտիրոսյանի նախկին մարզիչը չի հավատում նրա հաղթանակին Էրիսլենդի Լարայի դեմ մարտում

Վանես Մարտիրոսյանի նախկին մարզիչը չի հավատում նրա հաղթանակին Էրիսլենդի Լարայի դեմ մարտում

PanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային կարգում Վանես Մարտիրոսյանի և Էրիսլենդի Լարայի միջև մենամարտի ամսաթիվը մոտենալուն զուգահեռ դրա շուրջ մթնոլորտը թեժանում է, և երկու կողմերը խոստանում են ռինգում պատժել միմյանց:

«Ես պատրաստվում եմ ցույց տալ, թե ինչպես է պետք ծեծել Լարային: Ես իմ խոսակցությունը կշարունակեմ ռինգում:

Լարայի թիմը նույնիսկ չի կասկածում, թե ինչ տեղի կունենա: Դա կլինի մեծ մարտ: Կհանդիպենք նոյեմբերի 10-ին»,- հայտարարել է Մարտիրոսյանը:

«Դատարկախոսությունն ավարտվել է: Եկել է բռնցքամարտի ժամանակը: Իսկական տղամարդիկ կռվում են, այլ ոչ թե խոսում: Մենք կտեսնենք, թե մեզանից ով է իսկական տղամարդը»,- պատասխանել է Լարան:

Լարայի մարզիչ Ռոննի Շիլդսը, ով նախկինում մարզել է Մարտիրոսյանին, նշել է, որ մինչև հիմա Մարտիրոսյանը հաղթող է եղել, բայց նա երբեք չի հանդիպել այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսին Լարան է. «Վանեսը ուժեղ տղա է և լավ մարտիկ, բայց նա երբեք չի մենամարտել Էրիսլենդիի նման բռնցքամարտիկի հետ»:

Մենամարտում հաղթողը կդառնա WBC չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ մարտի պարտադիր հավակնորդը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---