Հենրիխ Մխիթարյան. «Յուվենտուսի» դարպասը գրավելու մեծ ցանկությունը մեզ խանգարեց անել դա

Հենրիխ Մխիթարյան. «Յուվենտուսի» դարպասը գրավելու մեծ ցանկությունը մեզ խանգարեց անել դա

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Չեմպիոնների լիգայում թուրինյան «Յուվենտուսի» դեմ խաղը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

«Արդյունքը կարող էր ավելի լավ լինել: Պետք է առաջ շարժվել, վերլուծել սխալները և խաղի մյուս բաղկացուցիչները, որպեսզի հաջորդ անգամ ավելի շատ գոլեր խփենք և ավելի քիչ թույլ տանք գրավել մեր դարպասը: Թուրինում խաղացինք 1:1 հաշվով և արդեն ոչինչ չես փոխի: Թեև շատ գոլային պահեր ունեինք, սակայն, ավաղ, չկարողացանք ևս մեկ գոլի հեղինակ դառնալ»,-Մխիթարյանին մեջբերում է championat.com-ը:

Ըստ նրա, թուրինյան թիմը իսկապես լավ պաշտպաններ ունի, հատկապես` կենտրոնում, որտեղ երեք ֆուտբոլիստներն էլ խաղում են ազգային հավաքականում. «Մեզ համար բարդ էր: Սակայն անգամ հակառակորդի նման պաշտպանության պարագայում մենք բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեցինք: Հնարավոր է «Յուվենտուսի» դարպասը գրավելու մեծ ցանկությունը մեզ խանգարեց անել դա»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---