Լիբիայի կառավարության նոր կազմից դժգոհ ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը

Լիբիայի կառավարության նոր կազմից դժգոհ ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը

PanARMENIAN.Net - Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վարչապետ Մուսթաֆա Աբու Շագուրի կողմից առաջարկված կառավարության նոր կազմից դժգոհող ցուցարարները հարձակվել են խորհրդարանի`Համազգային կոնգրեսի շենքի վրա:

Մոտ 150 մարդ ներխուժել են դահլիճ, որտեղ նիստ էր գումարել երկրի օրենսդիր մարմինը: Հետո ցույցի մասնակիցները լքել են դահլիճը, սակայն շարունակում են մնալ շենքի մոտակայքում` շարունակելով բողոքի ակցիան:

Ցուցարարները կարծում են, որ կառավարությունը ձևավորվել է ըստ գաղափարական սկզբունքի և չի արտացոլում լիբիական շրջանների բնակչիների շահերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---