Բիձինա Իվանիշվիլի. Այն, որ իմ առաջին այցը նախատեսվում է ԱՄՆ, տրամաբանական է

Բիձինա Իվանիշվիլի. Այն, որ իմ առաջին այցը նախատեսվում է ԱՄՆ, տրամաբանական է

PanARMENIAN.Net - «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին այցը կկատարի ԱՄՆ: Նա այդ ընտրությունը տրամաբանական է համարել, քանի որ ԱՄՆ-ն մեծ ներդրումներ է կատարել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում:

Forbes ամսագրի ռուսական տարբերակաին նա հայտնել է, որ կոալիցիան սերտորեն աշխատելու է Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հետ, միևնույն ժամանակ` բարելավելով հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---