Սերժ Սարգսյանն ընդունել Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին 4 հոկտեմբերի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սահմանադրական դատարանների և այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում» թեմայով հոկտեմբերի 04-06-ը Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մի շարք երկրների սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչներին: Սարգսյանը ողջունել է ցանկացած երկրի և հասարակության համար մշտապես արդիական ու կարևոր համարվող արդարադատության խնդիրների քննարկմանը միտված հանդիպումների անցկացումը և երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին մաղթել հաջողություններ: Ոլորտի մասնագետների՝ արդեն ավանդույթ դարձած նման ներկայացուցչական կազմով հանդիպումները, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, փոխադարձաբար օգտակար են և թույլ են տալիս պրոֆեսիոնալ մակարդակում քննարկել արդարադատության, սահմանադրական իրավունքի ոլորտի խնդիրները, համատեղ լուծումներ գտնել, կիսվել առաջադեմ փորձով և դրանց հիման վրա հանձնարարագրեր մշակել, որոնք կարող են մասնակից երկրների արդարադատության համակարգերի կատարելագործման, այդ ոլորտում բարեփոխումների խթանման հիմք դառնալ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Նախագահին ներկայացրել է երկօրյա խորհրդաժողովի նիստերում քննարկվելիք թեմաներն ու մասնակից երկրների համար դրանց կարևորությունը: Հանդիպմանը ներկա սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ՍԴ-ի և նրա նախագահի գործունեությունը՝ միջազգային խորհրդաժողովը պատշաճ մակարդակով Երևանում հյուրընկալելու, տարբեր երկրների սահմանադրական դատարանների միջև փոխգործակցությունը խթանելու, ինչպես նաև ՀՀ ՍԴ փորձի փոխանակման գործում պատրաստակամության և մշտապես շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համար: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |