«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Վահան Հովհաննիսյանը Օսկանյանի պատմության հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Վահան Հովհաննիսյանը Օսկանյանի պատմության հետ

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավորները մասնակցում են «Օգնիր եղբորդ» սիրիահայության օգնության բարեգործական ակցիային: Նրանք իրենց մեկ օրվա աշխատավարձը` 10 հազար դրամ, փոխանցում են այդ ֆոնդին, որի համակարգողը Վահան Հովհաննիսյանն է: Նաև հարկ են համարում զանգել ու հարցնել ընկեր Վահանին` իր մոտ ամեն ինչ կարգի՞ն է, հո բան չի՞ պատահել:

Բանն այն է, որ գլխավոր դատախազի` Վարդան Օսկանյանի գործով միջնորդությանն առնչվող իր ելույթի ժամանակ Վ. Հովհաննիսյանն ասել էր. «կարո՞ղ է հաջորդն էլ ես լինեմ», որովհետև «Օգնիր եղբորդ» ակցիայի շրջանակներում ինքը ևս գումարներ է կանխիկացնում, փոխանցում, որոշակի գործարքներ իրականացնում, այն պարզ պատճառով, որ չի կարող հասնել Սիրիայի «բլոկ-պոստեր»:

«Չէ, լա՜վ ա»,- պատգամավորներին պատասխանում է Վահան Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---