«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը ստիպված կլինի շեղվել ՀՖՖ-ի և բիզնեսի գործերից

«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը ստիպված կլինի   շեղվել ՀՖՖ-ի և  բիզնեսի գործերից

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այժմ զբաղված է ֆուտբոլի ֆեդերացիայի և իր բիզնեսներով: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Հայրապետյանի՝ ԱԺ-ում մնացած մերձավոր ընկերը:Թերթի թղթակցի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Հայրապետյանը Հայաստանից հեռանա, նա բացառող պատասխան է տվել, նաև բացառել է, որ նա առաջիկայում պաշտոն կստանա: Եվ այնուամենայնիվ, Հայրապետյանը մոտ ժամանակներս ստիպված կլինի մի քիչ շեղվել ՀՖՖ-ի և իր բիզնեսի գործերից: Նա պետք է աշխատի, որպեսզի Ավան համայնքն ընդգրկող երբեմնի իր՝ թիվ 1 ԸՏ-ից պատգամավոր դառնա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը: Վերջինիս թեկնածությունը երեկ պաշտոնապես հաստատվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---