Դորիանսը բացօթյա համերգ կտա Թումոյի բակում

Դորիանսը բացօթյա համերգ կտա Թումոյի բակում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Դորիանս ռոք խումբը բացօթյա համերգ կտա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում: Համերգի կազմակերպիչը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է (AGBU): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակից, համերգը տեղի կունենա ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի շրջանակում: Ժողովն անցկացվում է երկու տարին մեկ և այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 13-ից 20-ը:

Ժողովի շրջանակում նախատեսված են նաև այլ միջոցառումներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---