ԱՄՆ ԶՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՆՇԵԼ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդի հետ, հաղորդում մէ ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: «Ինձ համար հաճելի է, որ Ձեր այցելությունները Հայաստան եւ պաշտպանության նախարարություն դարձել են ավանդույթ եւ Ձեր ամեն մի այցը մի նոր քայլ է հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններում»,-նշել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին, Չարլզ Ուոլդը նշեց, որ երկկողմ հարաբերությունների ռազմական բնագավառում շատ մեծ առաջխաղացում կա: «Երկկողմ հարաբերությունները խորացնելիս, առաջին հերթին, շեշտը պետք է դնել միջազգային ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարի խնդիրների վրա` կողմերի - նրանց դաշնակիցների լայն ներգրավմամբ»,- նշել են կողմերը:


 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---