ՀԲ-ն նվազեցրել է Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 7,7 տոկոս

ՀԲ-ն նվազեցրել է Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 7,7 տոկոս

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը որոշում է ընդունել նվազեցնել Ասիական-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի մի շարք երկրների տնտեսական աճի կանխատեսումը, հայտնում է «Վեստի-Էկոնոմիկան»: Միջազգային կազմակերպության փորձագետների համապատասխան որոշումը կապաված է նրա հետ, որ Չինաստանի տնտեսական զարգացման նվազումը կարող է ավելի երկար տևել, քան ակնկալվում էր ավելի վաղ:

«Այս տարի մենք զգալի դանդաղում ենք արձանագրում Չինաստանում, այնպես որ մտավախություն կա, որ այդ գործընթացները դեռ տևական ժամանակ կպահպանվեն»,-ասվում է ՀԲ զեկույցում:

Տարեվերջին Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 7,7 տոկոսով, այն դեպքում, երբ ակնկալվում էր 8,2 տոկոս աճ: 2013թ. համար տնտեսության զարգացման գնահատականը 8,1 տոկոս է, թեև ՀԲ-ն կանխատեսում էր 8,6 տոկոս աճ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---