Վաշինգտոնը թույլատրել է Սեուլին ավելացնել հարձակվողական հրթիռային համակարգերի հեռահարությունը

Վաշինգտոնը թույլատրել է Սեուլին ավելացնել հարձակվողական հրթիռային համակարգերի հեռահարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն թույլ է տվել Հարավային Կորեային ավելացնել հարձակվողական հրթիռային համակարգերի հեռահարությունը` 300-ից դարձնելով 800 կմ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով ազգային անվտանգության հարցերով կորեացի խորհրդական Չհոն Յոն Ուին: Հարավկորեական հրթիռների գործողությունների ռադիուսում կհայտնվի Հյուսիսային Կորեայի ամբողջ տարածքը, ինչպես նաև Չինաստանի ու Ճապոնիայի որոշ հատվածներ;

The Korea Times պարբերականը, հղելով կորեական կառավարության աղբյուրին, իր հերթին հաղորդում է, որ Սեուլը ծրագրում է ավարտել նոր հրթիռների պատրաստման աշխատանքներն առաջիկա 5 տարիների ընթացքում:

Ինչպես հաղորդում է AFP-ն, Հյուսիային Կորեան, Սեուլի գնահատմամբ, կարող է ունենալ տարբեր տիպերի մոտ 1000 հրթիռներ, որոնց մեծ մասնն ուղղված է Հարավային Կորեայի մայրաքաղաքին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---