Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ

Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ

PanARMENIAN.Net - Մայիսի 23–ի վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է բնականոն հունով աշխատել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանում ավտոբուսների որոշ երթուղիների վարորդներ դուրս չեն եկել աշխատանքի՝ բողոքելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների դեմ։ Քաղաքապետարանը դա սաբոտաժ էր որակել տրանսպորտի բարեփոխումների դեմ։

«Մայիսի 22–ին որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ: Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով»,–ասվում է հաղորդագրության մեջ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս ոլորտում տևական ժամանակ է՝ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ մայիսի 20–ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Վարորդները հայտարարում էին, որ ցանկանում են վերականգնել իրենց հին ղեկավարներին, որոնց հետ աշխատել են 12 տարի։ Վարորդներն ուզում էին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի նախկին տնօրեն Անդրանիկ Մանուկյանը շարունակի աշխատանքը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---