Դեկտեմբերի 15-ին Արթուր Աբրահամը կհանդիպի Մեհդի Բուադլային

Դեկտեմբերի 15-ին Արթուր Աբրահամը կհանդիպի Մեհդի Բուադլային

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Գերմանիայում WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանություն կանցկացնի:

Աբրահամի մրցակիցն է լինելու Մեհդի Բուադլան, ով ներակայացնում է Ֆրանսիան, հաղորդում է boxen.de-ն:

Բուադլան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 26-ում հաղթանակ է տարել:

Օգոստոսին Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը մենամարտ են անցկացրել, որից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել և նվաճել WBО գոտին:

Շտիգլիցն արդեն հայտարարել է, որ 2013թ մարտին Աբրահամի դեմ պատասխան մենամարտ կանցկացնի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---