Դավիթ Հարությունյան. Սաֆարովի գործում Հայաստանը պետք է իր ճանապարհով գնա՝ հույսը չդնելով ԵԽ վրա

Դավիթ Հարությունյան. Սաֆարովի գործում Հայաստանը պետք է իր ճանապարհով գնա՝ հույսը չդնելով ԵԽ վրա

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռամիլ Սաֆարովի գործի քննարկման ժամանակ պատգամավորների մեծ մասը սատարեց Հայաստանի դիրքորոշմանն այդ հարցում: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, պատգամավորներն իրենց ելույթներում դատապարտել են այլատյացությունն Ադրբեջանում:

Հարությունյանը մասնավորապես նշել է, որ նույնիսկ հունգարացի պատգամավորները դատապարտեցին կատարված փաստը՝ հայտարարելով, որ Հունգարիայի կառավարությունը կոպիտ սխալ է թույլ տվել այս հարցում:

Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը զեկույց կպատրաստի, այդ թվում հիմք ընդունելով նաև Սաֆարովի գործի քննարկումը, որտեղ մեխանիզմներ կարող են ներկայացվել, որոնք կբացառեն նման դեպքերն ապագայում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ԵԽԽՎ-ն ոչ մի հայտարարություն չարեց կամ բանաձև չընդունեց Սաֆարովի գործի վերաբերյալ, ապա Հարությունյանը նշեց, որ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի ընթացիկ քննարկումներից հետո նման բանաձևերի ընդունում չի նախատեսվում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշել է, որ Սաֆարովի հարցով հայտարարություններ են արել ԵԽԽՎ ամենահեղինակավոր կառույցները, այդ թվում նախագահը, քարտուղարն ու մարդու իրավունքների գծով հանձնակատարը:

«Մենք չպետք է ինչ-որ բանի սպասենք՝ Հայաստանը պետք է իր ճանապարհով գնա: Մենք արձագանք էինք պահանջում, մենք այն ստացանք: Մենք իրավական հարց էինք բարձրացնում՝ այժմ այդ հարցը քննարկման փուլում է: Սակայն, մենք չպետք է մեր սպասելիքները կապենք նրա հետ, թե ինչ կասի Եվրոպայի խորհուրդը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---