«Հայֆեստ». Թուրքական խումբը ճամփորդեց Կոմիտասի հետ

«Հայֆեստ». Թուրքական խումբը ճամփորդեց Կոմիտասի հետ

PanARMENIAN.Net - «Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնը հյուրընկալել է թուրքական Չիպլար Այակլար Կումպանյաս թատերախմբին, որը ներկայացրել է «Ճանապարհորդություն Կոմիտասի հետ» և Հրանտ Դինքին նվիրված մի ներկայացում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատերախմբի անդամ, մեր հայրենակից Միհրան Թադեոսյանը պատմեց, որ խմբում կա 2 հայ:

Կոմիտասին նվիրված ներկայացումը երաժշտական-պարային է, որի ուղիղ կեսն իմպրովիզացիա է: Ներկայացումն ուղեկցվում է Կոմիտասի լուսանկարներով: Դրա համար ավելի շատ մետաֆորաներ և պատկերներ են օգտագործված:

Նա պատմեց, որ թատերախումբը նպատակ չի դրել հայկական ներկայացումներ բեմադրել, և իր հիմնական հանդիսատեսը թուրքեր են:

«Ես արվեստագետ եմ, և իմ գործն եմ անում», -ասաց Միհրանը:

Խումբը մասնակցում է «Եվրասիա» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Հայ-թուրքական թատերական պլատֆորմին, որի նպատակն է երկխոսություն հաստատել հայ և թուրք արվեստագետների միջև:

Այժմ թուրքական խումբն ու հայկական «Միհր» թատրոնը համագործակցության եզրեր են փնտրում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---