ԱԱԾ-ն բացահայտել է տաջիկ լրտեսի, որին Ադրբեջանն ուղարկել էր Հայաստան

ԱԱԾ-ն բացահայտել է տաջիկ լրտեսի, որին Ադրբեջանն ուղարկել էր Հայաստան

PanARMENIAN.Net - Ս.թ սեպտեմբերի 24-ին ՀՀ իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, որը հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Զ. Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե 2012թ. ընթացքում աշխատել է Բաքու քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ և նրա գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք: Ադրբեջանական կողմի այս քայլերը նպատակ են հետապնդել միջազգային տարբեր ատյաններում և ԶԼՄ-ներում իրականացվող հակահայկական քարոզչությունում Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող և հովանավորող երկիր:

Ուշագրավ է, որ Զ. Օտաժոնովին Հայաստան ուղարկելը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլկ Սաֆարովին ազատ արձակելու ու հերոսացնելու արդյունքում քաղաքական դժվարին իրավիճակում հայտնվելու ժամանակաշրջանում:

Այսպիսով, Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Ռ. Սաֆարովի շուրջ ստողծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը բազմիցս հայտարարել և ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի և դատապարտելի է, սակայն, այդ ու հանդերձ ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները հնարավորինս կոծկելու համար դիմել է նման անհեթեթ արկածախնդրության:

Զ. Օտաժոնովը վտարվել է Հայաստանի Հանրապետությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---