Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի եվրոպական ակումբներ

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի եվրոպական ակումբներ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը պատմել է, որ նրա հաճախորդ Հենրիխ Մխիթարյանը առաջարկներ չի ստացել եվրոպական գրանդ ակումբներից, գրում է «Ուկրաինական ֆուտբոլը»:

«Մխիթարյանով ակտիվ հետաքրքրվում են եվրոպական ակումբները, բայց դրանց շարքում չկան թոփ առաջնությունների ներկայացուցիչներ: Այն ակումբները, որոնք ցանկանում են նրան ձեռք բերել, ցածր են Հենրիխի մակարդակից: Ուկրաինայի առաջնությունում Մխիթարյանի սխրանքները հատուկ ուշադրություն չեն գրավում, նա պետք է դրսևորի իրեն Չեմպիոնների լիգայում»,- ասել է Սելյուկը:

Այս սեզոնում Մխիթարյանն անցկացրել է 15 խաղ, որոնցում խփել է 16 գնդակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---