«Ազատ դեմոկրատների» համար ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածու ունենալը աբսուրդի ժանրից է

«Ազատ դեմոկրատների» համար ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածու ունենալը աբսուրդի ժանրից է

PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին դեռ 4 ամիս և 6 օր ժամանակ կա, իսկ քաղաքական դաշտում այդ հարցի շուրջ ծավալված խոսակցություններն արդեն բավականին շատ են: Ընդդիմության միասնական թեկնածու ունենալու գաղափարը շատերը լավատեսություն են համարում, իսկ ոմանք ուղղակի անհեթեթություն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դա իր համար անընդունելի է համարում. «Մենք բացառում ենք «Բարգավաճի» հետ միասնական թեկնածու ունենալը, և կարծում ենք, որ դա աբսուրդի ժանրից է: Հարցը միայն որպես ընդդիմություն հանդես գալը չէ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը և հավելեց, որ իրենք ունեն իրենց տարբերակները նախագահական ընտրությունների համար, որոնք կքննարկվեն և կներկայացվեն բոլորին:

«Ժառանգություն» կուսակցությունում դեռևս այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել: Սակայն, ինչպես ասում է կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ոչինչ չի կարելի բացառել: «Այսօր մեր երկրի խնդիրները շատ են, պետք է կարողանալ դիմակայել ցանկացած տեսակի մարտահրավերների: Իսկ մեր ցանկացած քայլ պետք է բխի երկրի շահից»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---