«168 Ժամ». Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի թեկնածու

«168 Ժամ». Խաչատուր Սուքիասյանը՝  նախագահի թեկնածու

PanARMENIAN.Net - «168 Ժամ» - ը գրում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հնարավոր է, որ Սուքիասյանին ևս ոգևորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» կուսակցությանը: «Սուքիասյանի առաջադրումը նոր հմայք կհաղորդի ընտրություններին, քանի որ նրա շուրջ կարող է ձևավորվել քաղաքական ուժերի և անհատների լայն համախմբում: Սուքիասյանը լավ հարաբերություններ ունի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ` իշխանությունը ներկայացնող ուժերի և անհատների հետ»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---