ՄԱԿ զեկուցողները կոչ են արել Իրանին չեղյալ հայտարարել այսօր նախատեսված 11 մահապատիժները

ՄԱԿ զեկուցողները կոչ են արել Իրանին չեղյալ հայտարարել այսօր նախատեսված 11 մահապատիժները

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը ՄԱԿ երեք հատուկ զեկուցողները լուրջ մտահոգություն են հայտնել առաջիկա զանգվածային մահապատիժների իրագործմամբ Իրանում: Նրանք կոչ են արել այդ երկրի իշխանություններին անհապաղ չեղյալ հայտարարել բոլոր մահապատիժները, առաջին հերթին շաբաթ օրը կայանալիք 11 մահապատիժը:

«Մենք հորդորում ենք իրանական իշխանություններին կասեցնել հոկտեմբերի 13-ին կայանալիք մահապատիժները»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Սաիդ Սեդեպին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված իրավախախտումների համար: Ըստ առկա տվյալների, դատավարությունն անարդար է եղել ու դատապարտյալի հանդեպ կտտանքներ են կիրառվել:

Այս տարվա ընթացքում արդեն 300 մարդ է մահապատժի ենթարկվել, հիմնականում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---