Ավստրիացի էքստրեմալ մարզիկը հաղթահարել է ձայնի արագությունը ազատ անկման ժամանակ

Ավստրիացի էքստրեմալ մարզիկը հաղթահարել է ձայնի արագությունը ազատ անկման ժամանակ

PanARMENIAN.Net - Ավստրիացի էքստրեմալ մարզիկ Ֆելիքս Բաումգարտները, որը հաղթահարել է ձայնի արագությունը ստրատոսֆերայից դեպի Երկիր ազատ անկման ժամանակ, հայտարարում է, որ չի նկատել այն պահը, երբ հաղթահարվել է ձայնային պատնեշը:

Հելիումով կցված օդապարիկին միացված տիեզերական կապսուլայով բարձրանալով Երկրի մակերևույթից 39 կմ բարձրության վրա, մարզիկը հատուկ սկաֆանդրով թռիչք է կատարել պարաշյուտով և բարեհաջող վայրէջք է կատարել ԱՄՆ Նյո Մեքսիկո նահանգի Ռոզուելլ քաղաքի մոտ:

Նա միանգամից երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբարձր թռիչքը ստրատոստատի վրա, ամենաբարձր թռիչքը պարաշյուտով և ամենաարագ ազատ անկումը:

Այս իրադարձությանը մարզիկը պատրաստվել է 7 տարի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---