Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա իր ռուս պաշտոնակցի հրավերով

Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա իր ռուս պաշտոնակցի հրավերով

PanARMENIAN.Net - 2012թ. հոկտեմբերի 15-17-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:

Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի, ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի, ինչպես նաև ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

ՀԱՊԿ քարտուղարությունում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որին կհաջորդի «Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի նիստը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---